Page 1
MODERN ARMENIAN
----------------------------------------------------------------------------------------------------
Maximum Marks: 80
Time Allowed: Three hours
(Candidates are allowed additional 15 minutes for only reading the paper.
They must NOT start writing during this time).
Answer all questions.
The intended marks for questions or parts of questions are given in brackets [ ].
Question 1 [20]
Write a short composition in Armenian in about 400 words on any one of the
following topics.
Գրեք արդի հայերենով կարճ շարադրություն՝ մոտ 400 բառով հետևյալ
թեմաներից որևէ մեկով։
(i) Մի դեպք իմ կյանքից
(ii) Նեղ օրվա ընկերը
(iii) Անմոռաց օր
(iv) Տարվա չորս եղանակները
Question 2 [8]
Choose the correct option to translate from Armenian to English.
Ընտրեք ճիշտ տարբերակը հայերենից անգլերեն թարգմանելու համար։
(i) Հսկայական նավը ճոճվում էր ալիքների վրա։
(a) A huge ship was swaying on the water.
(b) The huge ship was swaying in the waves.
(c) The ship was swaying because of the weather.
(d) The ship was not swaying on the waves.
1
Page 2
(ii) Տանտիրուհին բացեց դուռը և ներս հրավիրեց բոլոր հյուրերին։
(a) The hostess opened the door and invited all the guests inside.
(b) The hostess opened the door but did not invite the guests inside.
(c) The hostess invited all the guests inside.
(d) The host opened the door and invited all the guests inside.
(iii) Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է:
(a) The polar bear is the largest animal on Earth.
(b) The polar fox is the largest predator on Earth.
(c) The polar bear is the largest predator on Earth.
(d) The bear is the largest predator on Earth.
(iv) Ամբողջ գյուղի ժողովուրդը ներկա էր հարսանիքին։
(a) The villagers were present at the wedding.
(b) The whole village was not present at the wedding.
(c) The whole village was present at the wedding.
(d) The whole village was participating at the wedding.
(v) Թխվածքների գրգռիչ բուրմունքը տարածվել էր սենյակով մեկ։
(a) The smell of cookies spread throughout the room.
(b) The provoking smell of cookies spread throughout the room.
(c) The provoking smell of cookies was all over the room.
(d) The provoking smell of cookies spread throughout the house.
(vi) Առավոտյան մառախուղը պատել էր ամբողջ քաղաքը։
(a) In the morning smoke covered the entire city.
(b) In the morning fog covered the entire country.
(c) In the evening fog covered the entire city.
(d) In the morning fog covered the entire city.
2
Page 3
(vii) Հարևան գյուղի բնակիչները փակել էին ճանապարհը։
(a) The residents of the neighboring village had opened the road.
(b) The residents of the neighboring city had blocked the road.
(c) The residents of the neighboring village had blocked the road.
(d) The people of the neighboring village had blocked the road.
(viii) Հորդառատ անձրևը երեք օր է չի կտրվում։
(a) The heavy rain has not stopped for a week.
(b) The heavy rain has finally stopped.
(c) The heavy rain has not stopped in a few days.
(d) The heavy rain has not stopped in three days.
Question 3 [12]
Translate the following passage from Armenian to English.
Տրված տեքստը հայերենից թարգմանել անգլերեն։
Հայաստանը համարվում է թանգարան բաց երկնքի տակ։ Նրա բոլոր
անկյուններում կարելի է գտնել ճարտարապետական այնպիսի կոթողներ, որոնցով
կարող է զարմանալ նույնիսկ աշխարհ տեսած մարդը։ Ավելին պահպանված կլիներ,
եթե դարերի ընթացքում թշնամիները չավիրեին մեր երկիրը։ Նրանցից
յուրաքանչյուրը ձգտել է ոչնչացնել մեր մշակույթը։ Գերևարել են ոչ միայն
մարդկանց, այլև մագաղաթները։ Այդուամենայնիվ միջնադարյան հոյակերտ
տաճարները պահպանվել են։
Հայ ճարտարապետները կառուցելիս հաշվարկել են ամեն մանրուք՝ և
թշնամիների հարձակումները և Հայաստանի կլիմայական պայմանները, ու
սերունդներին են թողել գեղեցիկ կառույցներ։
Ժամանակն արել է իր քայքայիչ գործը։ Հաճախ անուշադրության, երբեմն էլ
երկրաշարժերի պատճառով մեր հնագույն տաճարները փլուզվել են, ավերվել։
Դրանցից շատերը ժամանակի ընթացքում վերականգնվել են։ Մի քանիսը դեռևս
անմխիթար վիճակում են։ Բոլորիս պարտքն է պահպանել մեր հանճարեղ
նախնիների տքնաջան աշխատանքի սքանչելի նմուշները և լավ տեսքով
սերունդներին հանձնել։
3
Page 4
Question 4 [8]
Choose the correct option to translate from English to Armenian.
Ընտրեք ճիշտ տարբերակը անգլերենից հայերեն թարգմանելու համար։
(i) He has not come nor has he sent any message.
(a) Նա եկել է և հաղորդագրություն է ուղարկել։
(b) Նրանք ոչ եկել են, ոչ էլ հաղորդագրություն են ուղարկել։
(c) Նա ոչ եկել է, ոչ էլ նամակ է ուղարկել։
(d) Նա ոչ եկել է, ոչ էլ հաղորդագրություն է ուղարկել։
(ii) Do you know when the train will arrive?
(a) Գիտե՞ք արդյոք թե երբ է ժամանելու գնացքը։
(b) Գիտե՞ք արդյոք թե երբ է մեկնելու գնացքը։
(c) Գիտե՞ք արդյոք թե երբ են ժամանելու գնացքները։
(d) Գիտե՞ք արդյոք թե երբ է ժամանելու մեր գնացքը։
(iii) No sooner did the moon appear than the stars disappeared.
(a) Հենց լուսինն անհետացավ, աստղերը հայտնվեցին։
(b) Հենց որ արևը հայտնվեց, աստղերն անհետացան։
(c) Հենց որ լուսինը հայտնվեց, աստղերն անհետացան։
(d) Երբ լուսինը հայտնվեց, աստղերն անհետացան։
(iv) No one will believe him because he lies often.
(a) Ոչ ոք նրան չի հավատա, չէ՞ որ նա շատ հիմար մարդ է։
(b) Ոչ ոք նրան չի հրավիրի, քանի որ նա միշտ ստում է։
(c) Ոչ ոք նրան չի հավատա, քանի որ նա միշտ ստում է։
(d) Ոչ ոք նրան չի հավատա, քանի որ նա շատ հիվանդ մարդ է։
4
Page 5
(v) The father said to his son, “Do not tell a lie.”
(a) Հրայրն ասաց իր տղային․ <<Սուտ մի խոսիր>>։
(b) Հայրն ասաց իր տղային․ <<Սուտ մի խոսիր>>։
(c) Հայրն ասաց իր փեսային․ <<Սուտ մի խոսիր>>։
(d) Հայրն ասաց իր տղային․ <<Սուտ ես խոսում>>։
(vi) I looked through the window but could not see anyone.
(a) Ես նայեցի պատուհանից, բայց ավաղ ոչ մեկին չտեսա։
(b) Ես նայեցի, բայց ոչ մեկին չտեսա։
(c) Ես նայեցի պատուհանից, բայց մութ էր, ոչ մեկին չտեսա։
(d) Ես նայեցի պատուհանից, բայց ոչ մեկին չտեսա։
(vii) It is useless to offer bread to a man who is dying of thirst.
(a) Անիմաստ չէ հաց առաջարկել մի մարդու, երբ նա մեռնում է ծարավից։
(b) Անիմաստ է հաց առաջարկել մի մարդու, երբ նա մեռնում է ծարավից։
(c) Անիմաստ է ջուր առաջարկել մի մարդու, երբ նա մեռնում է ծարավից։
(d) Անիմաստ է հաց առաջարկել մի կնոջ, երբ նա մեռնում է ծարավից։
(viii) He always drinks coffee after lunch.
(a) Նա սիրում է ուտել մեկ բաժակ սուրճի հետ։
(b) Նա միշտ ուտում է, երբ սուրճ է խմում։
(c) Նա միշտ սուրճ է խմում ճաշից հետո։
(d) Նա միշտ թեյ է խմում ճաշից հետո։
5
Page 6
Question 5 [12]
Translate the following passage from English to Armenian.
Տրված տեքստը անգլերենից թարգմանել հայերեն։
An exhibition is a kind of show. It is a public display of work of art and products of
various industries. Last year in November, an exhibition was held in Kolkata. Different
countries of the world took part in it.
One day I also went with my friends to see the exhibition.
First, we went to the Russian pavilion. There we saw the whole structure of the Sputnik.
Then, we turned to the Indian pavilion. They had shown their progress in various fields.
In the Haryana pavilion, we enjoyed a lift in the Maruti car. The Indian Railways was a
great sight too.
We came back with full of knowledge and information.
Question 6
Read the passage given below carefully and answer the questions that follow in
Armenian.
Ուշադիր կարդացեք ստորև տրված հատվածը և պատասխանեք հայերենով
հաջորդող հարցերին։
Մեսրոպ Մաշտոցի անունը կրող պողոտայի բարձունքում ավարտվող լանջին
խոյանում է յուրօրինակ մի շինություն՝ նման միջնադարյան բերդ-ամրոցներին։
Խոսքը, ինքնըստինքյան հասկանալի է, աշխարհում հայտնի մեր
Մատենադարանի մասին է, ուր ամփոփված են հայոց ազնվազարմության
վկայագրերը՝ խորախորհուրդ մագաղաթները, ծաղկած մատյանները՝
զարդանախշված որդան կարմրով, դեղձան նրբերանգներով, նրբաճաշակ
կենդանագրերով, գեղեցիկ ծաղկանկարներով։
Հայ նորօրյա ճարտարապետության կարկառուն վարպետներից մեկը՝ Մարկ
Գրիգորյանն է նախագծել շենքը և ստեղծել մի հրաշալի կոթող՝ կորընթարդ
կամարներով ու որմնախորշերով։
Խորհուրդ կա Մատենադարանի դիրքի ընտրության մեջ․ այո՛, ազգային
մեծությունների հետ առնչվելու համար մենք՝ սովորական մահկանացուներս,
պիտի բարձրանանք՝ հայացքներս հառած վեր՝ բերդանման տաճարի շքեղաշուք
մուտքին։ Այնտեղ՝ բարձունքում, մեր անցյալն է՝ վիշտը, ցնծությունը,
հաղթանակներն ու պարտությունները, իսկ ավելի ճիշտ՝ հայկական անմեռ ոգին։
Ահա հաղթահարեցիր վերելքը և հասար սանդղահարթակին, որտեղ,
աշակերտներով շրջապատված, բազմած է ազգային հանճարը՝ աստվածընտրյալ
Մեսրոպ Մաշտոցը։
6
Page 7
Շենքի ճակատային պատի որմնախորշում քերթողահայր Մովսես Խորենացին,
մանրանկարիչ Թորոս Ռոսլինը, փիլիսոփա Գրիգոր Տաթևացին, մաթեմատիկոս
Անանիա Շիրակացին, առակագիր և օրենսգետ Մխիթար Գոշը, աշխարհի
անարդարությունների դեմ ըմբոստացած Ֆրիկը, ասես համռորեն բարբառում են
մի մեծ խորհուրդ՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս
հանճարոյ»։
Մատենադարանի սրահներում, մոռացած աշխարհը, առօրեական հոգսերդ,
անէանում ես՝ զգալով ազնվության, անբիծ, տաք զգացումների հորդումը
երակներիդ մեջ։
(i) Ինչպիսի՞ գանձեր կան ամփոփված Մատենադարանում։ [5]
(ii) Ու՞մ արձաններն են տեղադրված Մատենադարանի շենքի որմնախորշում։ [5]
(iii) Ի՞նչ Խորհուրդ կա Մատենադարանի դիրքի ընտրության մեջ։ [5]
(iv) Գրել ընդգծված բառերի հոմանիշները։ [5]
7